ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-04

Գազից չտուժելու համար…. զգուշացնում եւ խորհուրդ է տալիս Հայռուսգազարդը


Ջրատաքացուցիչից եւ ջեռուցման սարքից օգտվելուց առաջ հարկավոր է համոզվել, որ`

-    գազի արտահոսք չկա,
-    օդի ներհոսքի համար դռների ներքեւի մասում նախատեսված բացվածքը բաց է,
-    բոլոր փականները փակ վիճակում են։


Չի թույլատրվում`

-    գազասարքերի ինքնակամ վերանորոգումը, տեղափոխումն ու գազօջախների օգտագործումը ջեռուցման նապատակով,
-    որպես ծխահեռացման խողովակներ օգտագործել ծալքավոր նրբաթիթեղյա ճկուն խողովակներ։


Արգելվում է օգտվել գազասարքերից, եթե` 

-     ծխատար ուղիներում բացակայում է քարշը կամ առկա է հետադարձ քարշ, քանի որ այդ ժամանակ առաջանում է շմոլ գազ. շինությունում շմոլ գազի 0.4-0.5 տոկոս առկայության դեպքում 10-15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է,
-    ստուգված չէ ծխատար ուղիների սարքինությունը,
-    գազն այրվում է անկայուն կամ դեղնակարմրագույն մրոտ բոցով,
-    չի աշխատում գազասարքի անվտանգության ինքնաշխատ համակարգը,
-    ծխահեռացման խողովակները ծալքավոր նրբաթիթեղյա ճկուն խողովակներ են։


Խորհուրդ չի տրվում`

-    օգտվել ջրատաքացուցիչներից եւ բաց այրման խցով ջեռուցման սարքերից ուժեղ քամիների, թանձր մառախուղի,  տարվա առավել շոգ եղանակների ժամանակ։


Անհարժեշտ է`

-    ծխատար ուղու քարշի խախտման դեպքերում դիմել մատակարարին (սպասարկում իրականացնող ծառայությանը),
-    գազասարքերի երկարատեւ օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը,
-    ծխահեռացման թիթեղյա խողովակները հավաքակցել` մեկը մյուսի մեջ մտցնելով, դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով` ծխագծերի շարժման ուղղությամբ,
-    գազի ջրատաքացուցիչների կամ ջեռուցման սարքերի ծխահեռացման խողովակների միացումը ծխատար ուղիներին կատարել 1 մմ-ից ավելի հաստություն ունեցող եւ գազասարքի ծխատարի ելքի կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով։


Հարկավոր է  նաեւ հիշել, որ

-    ծխահեռացման խողովակների ինքնակամ ձեւափոխությունները,    տրամագծերի փոքրացումը եւ դրանցում արհեստական դիմադրությունների ստեղծումը կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։
-    Ներտնային գազահամակարգի անվտանգ օգտագործման եւ շահագործման համար պատասխանատվություն է կրում բաժանորդը։


Եթե շինությունում գազի հոտ է զգացվում, ապա անհրաժեշտ  է բացել պատուհանները եւ օդափոխության փեղկերը, փակել գազասարքերի փականները, փակել սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները, զանգահարել գազի վթարային ծառայություն` 1-04 հեռախոսահամարով։ Գազի արտահոսքի դեպքում չի կարելի օգտվել լուցկուց կամ բաց կրակից, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական սարքավորումներ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`