ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 17mc/R/h
Հարաբերական խոնավություն 63%
Մթնոլորտային ճնշում 667 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+17 C +31 C
www.meteo.am

1-04

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակներ

1. Աչքով. օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ։

2. Լսողությամբ. ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով։

3. Հոտառությամբ. գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ։ Չի՛ կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ։


Եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`


- անհապաղ զգուշացրեք հարեւաններին եւ նրանց հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների, խուսափեք ամեն տեսակի գործողություններից, որոնք կարող են բնակարանում առաջացնել կայծարձակում եւ օդի ջերմաստիճանի բարձրացում.

- օդափոխեք բնակարանը՝ բացելով պատուհաններն ու այնտեղից հեռացնելով բոլոր մարդկանց։ Չի կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել, հեռախոսով զանգահարել (վարդակից լարը հանեք, որ ձեզ չկարողանան զանգահարել)։ Հաճախ կայծ է հայտնվում որեւէ էլեկտրասարք միացնելիս (շատ հաճախ`  սառնարան) եւ դա բավական է, որ պայթյուն առաջանա՝ չնայած զգուշության նպատակով ձեռնարկվող միջոցներին.

- եթե հնարավոր է, դադարեցրեք գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից փակելով դուռը եւ գազի ծառայության մասնագետների գալուն սպասեք փողոցում։

Հիշեք. եթե ձեզ համար թանկ է ձեր կյանքը` հրաժարվեք ինքնաշեն գազասարքեր օգտագործելուց, դրանք աղետաբեր են, պահպանեք գազից օգտվելու անվտանգության կանոնները։



Եթե գազն այրվում է հոսակորուստի տեղում, ապա`

- անմիջապես բնակարանից հեռացրեք բոլոր մարդկանց եւ հարեւանի տնից հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների ու հրշեջների.

- քանի գազն այրվում է` պայթյունի վտանգ չկա, ուստի երբեք մի փորձեք մարել բոցը, որովհետեւ դա կհանգեցնի աղետի. գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ եւ կրակի աղբյուրի առկայության դեպքում (գերտաքացած մետաղ, այրվող ածխակտորներ,կայծեր, էլեկտրական աղեղ) պայթյունն անխուսափելի է.

- աշխատեք փակել գազամատակարարումը, հետեւեք, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները (վարագույրներ, սրբիչներ եւ այլն)։


Եթե հրածորանում բոցը մարել է, ապա

- մարած հրածորանը նկատելով` մի փորձեք այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթյունի։ Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանները եւ օդափոխեք խոհանոցը.

- սպասեք, մինչեւ հրածորանը սառչի (անհրաժեշտության դեպքում այն մաքրեք սննդի ու յուղի մնացորդներից, փչեք գազի հոսքի անցքերը) եւ հետո նորից վառեք գազը` նախապես փակելով պատուհանները եւ վերացնելով միջանցահովիկը.

- եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը ջրով թրջեք, սեղմեք դեմքին եւ, դրա միջով շնչելով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը։ Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես տարահանեք աստիճանահարթակի բոլոր հարեւաններին եւ կանչեք գազի վթարային ծառայության վարպետների ու հրշեջների. գազից թունավորվածներին, տուժածներին օգնություն ցույց տվեք։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: