ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-01

Հրդեհային անվտանգության կանոններ

Բնակելի շենքեր

- Չի թույլատրվում բնակելի շենքերի բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում ստեղծել արհեստանոցներ, պահեստներ, որտեղ օգտագործվում եւ պահվում են պայթյունահրդեհավտանգ նյութեր, բացառությամբ  նախագծման նորմերով նախատեսված դեպքերի։ Բնակարաններում, բնակելի սենյակներում թույլատրվում է պահել 20 լիտրից ոչ ավելի այրվող կամ դյուրավառ հեղուկներ (այրվող գազեր)։ Չի թույլատրվում այրվող կամ դյուրավառ հեղուկները, այրվող գազի բալոնները պահել փակ պատշգամբներում եւ խորշապատշ-գամբներում, եթե օդափոխության համակարգ չկա։

- Խոհանոցային սալօջախները գազով մատակարարելու համար նախատեսված գազաբալոնային սարքերը (բալոններ 12 լ-ից ավելի տարողությամբ) պետք է տեղադրվեն արտաքին խուլ պատին կից չայրվող շինությունում (պահարանում), որից մինչեւ մուտքն ընկած հեռավորությունը 5մ-ից պակաս չպետք է լինի։ Կից շինությունում (պահարանում) պահվող բալոնների քանակը 3-ից ավելի չպետք է լինի։

- Հյուրանոցների, մոթելների, կեմպինգների, հանրակացարանների համարներում (միջանցքներում) պետք է փակցված լինեն հրդեհի դեպքում տարահանման ուղղությունը ցույց տվող նշագծեր, սլաքներ։
   
- Հրդեհի դեպքում բնակիչների տարահանումը հաջող կազմակերպելու համար հյուրանոցի աշխատակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով (շնչառական դիմակներ, հակագազեր եւ այլն)։

- Սոցիալական ապահովության կազմակերպություններում` (ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ) պետք է կազմակերպվի սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն։ Հերթապահը պարտավոր է իր մոտ ունենալ bտարահանման բոլոր ելքերի դռների μանալիները, իսկ մյուս օրինակը պետք է պահվի հերթապահի սենյակում։

 
Գիտական եւ ուսումնական հաստատություններ


- Ուսումնասիրություններ, գիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով։

- Լաբորատորիաներում եւ այլ սենյակներում պահվող այրվող եւ դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը։

- Դյուրավառ հեղուկները պետք է աշխատանքային օրվա վերջում լցվեն հատուկ փակ տարայի մեջ եւ լաբորատորիայից տեղափոխվեն։ Չի թույլատրվում այրվող եւ դյուրավառ հեղուկները թափել կոյուղի։

- Դասասենյակներում եւ աշխատասենյակներում դպրոցական նստարանների (սեղանների) քանակը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանվածից։

- Պարապմունքների ավարտից հետո բոլոր պայթյունահրդեհավտանգ նյութերը աշխատասենյակներից, լաբորատորիաներից եւ արհեստանոցներից պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված սենյակներ։


Մանկական նախադպրոցական  հիմնարկներ


- Մանկական ամառանոցների շենքերը պետք է ունենան երկուսից ոչ պակաս տարահանման ելք։

- Կարկասային եւ վահանային շենքերը պետք է սվաղված լինեն եւ ունենան չայրվող տանիքածածկ։ Դրանց ջերմապահպանիչը պետք է լինի անօրգանական նյութերից։

Արգելվում է՝

ա) երեխաներին տեղավորել շենքերի ձեղնահարկային սենյակներում. ինչպես նաեւ երկու տարահանման ելք չունեցող շենքերում,շինություններում, հարկերում.

բ) երեխաների բնակեցման շինություններում օգտագործել նավթավառեր եւ էլեկտրաջեռուցիչ սարքեր։

Մանկական ամառանոցները պետք է ապահովված լինեն հեռախոսային կապով եւ տագնապի ազդանշանային սարքով։


Մշակութային հիմնարկներ


- Հյուրախաղերի, ներկայացումների, ցուցահանդեսների կազմակերպման եւ անցկացման ժամանակ պետք է պահպանվեն հակահրդեհային անվտանգության պահանջները։

- Թանգարաններում, պատկերասրահներում պետք է մշակված լինի ցուցանմուշների եւ ապրանք անյութական այլ արժեքների, իսկ կրկեսներում եւ կենդանաբանական այգիներում՝ կենդանիների տարահանման սխեման։

- Հանդիսադահլիճների եւ տրիբունաների յուրաքանչյուր կարգի բոլոր բազկաթոռները եւ աթոռն երը պետք է հատակին պինդ ամրացվեն։ Այն դեպքում, երբ օթյակների տեղերի քանակը 12-ից չի գերազանցում եւ դրանք ունեն առանձին ելք, բազկաթոռները (աթոռները) կարող են չամրացվել։ Պարային երեկոների համար օգտագործվող, մինչեւ 200 նստատեղ ունեցող հանդիսադահլիճներում, աթոռները հատակին կարելի է չամրացնել, բայց շարքերում դրանք պետք է պարտադիր կերպով իրար միացված


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`