ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-01

Հրդեհային անվտանգության կանոններ

Այրվող, դյուրավառ եւ այլ հրդեհավտանգ հեղուկների պահեստներ
Նավթամբարային համակարգեր


- Նավթամթերքների պահեստամասերի լցման եւ վերամղման կայանների տարածքները պետք է պարսպապատվեն։ Պարսպի բարձրությունը պետք է լինի 2մ-ից ոչ պակաս։

- Նավթամբարների պատնեշապատումները, ինչպես նաեւ դրանց վրայի գծանցումները պետք է գտնվեն սարքին վիճակում։ Պատնեշապատումների ներսի հարթակները պետք է համահարթվեն եւ ավազով ծածկվեն։

 Արգելվում է՝

ա) ոչ հերմետիկ սարքավորումների, փակիչ ամրանների շահագործումը,

բ) նախագծման նորմերով սահմանված պատնեշապատման բարձրության փոքրացումը,

գ) ճեղքվածքներ եւ շեղվածքներ ունեցող պահեստարանների, անսարք սարքավորումների, վերահսկիչ-չափիչ սարքերի, մատուցող մթերամուղերի, անշարժ հակահրդեհային սարքերի շահագործումը,

դ) պատնեշապատված տարածություններում ծառերի, թփերի առկայությունը,

ե) տարողությունների տեղադրումը վառողունակ կամ դժվարավառ հիմնատակերի վրա,

զ) նավթամբարների եւ գլանատակառների գերլցումը,

է) նավթամթերքների լցման եւ դատարկման ժամանակ պահեստարաններից նմուշառումը,

ը) ամպրոպի ժամանակ նավթամթերքների լցնումը եւ դատարկումը։

- Ամիսը մեկ անգամից ոչ պակաս, օդի ջերմաստիճանը 00Cից ցածր լինելու դեպքում 10 օրը մեկ անգամից ոչ պակաս, պետք է ստուգվի շնչառական կափույրների, հրապատնեշիչների տեխնիկական վիճակը։ Շնչառական ամրանների ստուգման ժամանակ անհրաժեշտ է կափույրները եւ ցանցերը սառույցից մաքրել։ Դրանց տաքացումը պետք է կատարվի միայն հրդեհաանվտանգ եղանակներով։

- Նմուշառումը եւ մակարդակի չափումն անհրաժեշտ է կատարել կայծ չառաջացնող նյութերից պատրաստված հարմարանքներով։

- Նավթամբարների համակազմի պահեստներում պետք է լինեն հրդեհաշիջման նյութերի պաշարներ, ինչպես նաեւ ամենամեծ նավթամբարի հրդեհաշիջման համար անհրաժեշտ քանակությամբ նյութերի մատուցման միջոցներ։


Տարայով պահում


- Տարաներով այրվող հեղուկներ պահելու համար նախատեսված շենքերի բարձրությունը չպետք է լինի երեք հարկից, իսկ դյուրավառ հեղուկների համար` մեկ հարկից ավելի։ Վառողունակ նյութերից կառուցված ստորգետնյա պահեստարաններում թույլատրվում է պահել մինչեւ 60 մ3 քանակությամբ, 120 0C-ից բարձրության ջերմաստիճան ունեցող հեղուկներ։ Այդ պահեստների հատակը պետք է լինի չայրվող նյութերից, իսկ վերնածածկը պետք է ունենա 0.2մ-ից ոչ պակաս հաստությամբ տոփանած հողաշերտից լցվածք։

- Միեւնույն շինությունում տարաներով համատեղ պահվող այրվող եւ դյուրավառ հեղուկների ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի 200 մ2-ից։

- Պահեստարաններում այրվող եւ դյուրավառ հեղուկներով տակառները ձեռքով տեղադրելիս, դրանք պետք է դասավորվեն հատակին` երկու շարքով։ Մեքենայացված տեղադրման դեպքում, դյուրավառ հեղուկների տակառները պետք է դարսվեն 3-ից, իսկ այրվող հեղուկներով տակառները` 5-ից ոչ ավելի շարքերով։ Դարսակի լայնությունը 2 տակառից ավելի չպետք է լինի։ Տակառների փոխադրման համար նախատեսված գլխավոր անցումների լայնությունը պետք է լինի 1.8 մետրից, իսկ դարսակների միջեւ` 1 մետրից ոչ պակաս։

- Հեղուկների պահումը թույլատրվում է միայն սարքին տարայով։ Թափված հեղուկները պետք է անմիջապես հավաքվեն։

- Տարայով նավթամթերքների պահման բաց հարթակները պետք է պատվեն արգելաթմբթվ կամ 0.5 մետրից ոչ պակաս բարձրություն ունեցող չայրվող հոծ պատով եւ անցումների համար ունենան թեք հարթակներ։

- Հարթակները մերձակա տարածությունից պետք է բարձր լինեն 0.2. մետրով եւ ունենան առու` հոսքաջրերի հեռացման համար։

- Յուրաքանչյուր թմբապատված հարթակի սահմանում թույլատրվում է տեղադրել տակառների ոչ ավելի, քան 4 դարսակ` 25x15 մետր չափերով։ Դարսակների միջտարածությունները պետք է լինեն 10 մ-ից ոչ պակաս, իսկ դարսակի եւ արգելաթմբի միջեւ ընկած հեռավորությունը` 5 մետր։ Հարակից հարթակների դարսակների միջտարածությունը չպետք է պակաս լինի 20 մետրից։

- Հարթակների վրա թույլատրվում է տեղադրել չայրվող նյութից ծածկեր։

- Անմիջապես պահեստարաններում եւ թմբապատված հարթակներում չի թույլատրվում թափել նավթամթերքներ, պահել փաթեթավորման նյութեր եւ տարա։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`