- Ջրածորակների ջրավազանների (ջրամբարների) մոտ‚ ինչպես նաեւ դեպի դրանք տանող ճանապարհներին պետք է տեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ (ծավալային լուսատուով‚ կամ հարթ լուսարտացոլիչ ծածկույթով)‚ որոնց վրա պետք է պարզ նշվի մինչեւ ջրաղբյուր եղած հեռավորությունը։
- Ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի ծորակները պետք է համալրված լինեն փողրակներով (ճկափողերով) եւ փողակներով։ Հրշեջ փողրակը պետք է միացված լինի ծորակին եւ փողակին։ Ոչ պակաս‚ քան 6 ամիսը մեկ անգամ կանեփաթելային փողրակները պետք է նոր ծալքով վերափաթաթվեն։
- Պոմպակայանի շինության ներսում պետք է փակցված լինի հակահրդեհային ջրամատակարարման ընդհանուր սխեման եւ պոմպերի կապվածքը։ Յուրաքանչյուր սողնակի եւ ջրի ճնշումը բարձրացնող պոմպի վրա պետք է նշված լինի դրանց նշանակումը։ Ջրի ճնշումը բարձրացնող պոմպերի միացման կարգը սահմանվում է հակահրդեհային միջոցառումների պլանով։ Բնակավայրերի հակահրդեհային ջրամատակարարման պոմպակայանների շինությունները պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ հրշեջ պահպանության հետ։
- Հրշեջ պոմպերի աշխատունակությունը օբյեկտների կողմից պետք է ստուգվի ոչ պակաս‚ քան տարին երկու անգամ։
- Օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200 մ շառավիղով)‚ երբ գոյություն են բնական կամ արհեստական ջրաղբյուրներ (գետեր‚ լճեր‚ ավազաններ եւ այլն)‚ պետք է կառուցվեն մերձատար ճանապարհներ‚ ինչպես նաեւ հատուկ հարմարեցված պինդ ծածկույթով հրապարակներ 12x12 մ‐ից ոչ պակաս չափերով՝ հրշեջ մեքենաների կայանման եւ տարվա ցանկացած ժամանակ ջուր վերցնելու համար։ Արհեստական ջրամբարների‚ դրանց մոտենալու ճանապարհների‚ ինչպես նաեւ ջրառման սարքավորումների մշտապես պատրաստության ապահովումը դրվում է համապատասխան կազմակերպությունների վրա։
- Ջրաճնշիչ աշտարակները պետք է հարմարեցված լինեն տարվա ցանկացած ժամանակ հրշեջ տեխնիկայով ջուր վերցնելու համար։ Չի թույլատրվում հրդեհաշիջման համար նախատեսված ջրի պաշարների օգտագործումը տնտեսական եւ արտադրական նպատակների համար։