ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-01

Բացառեք հրդեհի հնարավորությունը

Բոլորին հայտնի է, թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հայտնի է նաեւ, որ րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել ամբողջ տարվա ստեղծած բերքն ու բարիքը` պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների: Ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, չոր եւ շոգ ամիսներին անհամեմատ մեծանում է հրդեհների առաջացման վտանգը հատկապես գյուղացիական տնտեսությունների անասնակերի կուտակման տեղամասերում: Ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների փոքր իսկ անտեսում կամ դրանցից շեղում` հղի է անուղղելի հետեւանքներով: Եվ որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն եւ կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովման նպատակին ուղղված մի շարք միջոցառումներ, մասնավորապես.

  • անասնակերի դեզերը պետք է տեղակայվեն շենքերից եւ շինություններից ոչ պակաս, քան 50
  • մետր, ճանապարհներից` ոչ պակաս, քան 20 մետր, էլեկտրահաղորդման գծերից` ոչ պակաս, քան 15 մետր հեռավորության վրա, դեզի հիմնատակի մակերեսը 150 քառակուսի մետրից ավելի չպետք է լինի,
  • առանձին դեզերի հակահրդեհային միջտարածությունը պետք է լինի 20 մետրից ոչ պակաս,
  • դեզի μարձրությունը չպետք է գերազանցի 5, իսկ երկարությունը` 30 մետրը,
  • թաղամասերի հակահրդեհային միջտարածությունները (թաղամասում թույլատրվում է տեղադրել մինչեւ 20 դեզ) պետք է լինեն 100 մետրից ոչ պակաս,
  • կտրականապես արգելվում է դեզի շրջակայքում կրակի օջախ անել, ծխել եւ  կրակից օգտվել,
  • դեզերը պետք է ապահովված լինեն սկզբնական հրդեհաշիջման միջոցներով եւ այլն:

Խոտի դեզերում առաջացած հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց առաջացման հիմնական պատճառներն են դեզերի տեղակայման հակահրդեհային նորմերի եւ կանոնների խախտումները, էլեկտրահաղորդման գծերի սխալ մոնտաժումը, դրանց տակ դեզերի տեղակայումը, կրակի հետ անզգույշ վարվելը, կրակի հետ երեխաների խաղալը եւ այլն: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս երեխաներիª կրակի հետ խաղալուց առաջացած հրդեհների վերլուծությունը, քանի որ այդ հրդեհներում տուժում են երեխաները: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները մնում են առանց հսկողության, խաղում են լուցկով եւ այլ հրավտանգ առարկաներովª եnμեմն հրդեհելով խոտի դեզերը: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհ դառնալ:

Բացի վերը նշված միջոցառումներից, անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապա- հությունը հակահրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուր աշխատավորի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ տարվող պայքարը համաժողովրդական գործ է եւ այդ գործում պետք է ընդգրկվեն բոլորը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը եւ խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ տխուր հետեւանքներից: Չէ±որ զուր չի ասված, որ ավելի հեշտ է կանխել հրդեհը, քան մարել:

Սերգեյ Հայրապետյան
ԱԻՎ պետական հրդեհային ծառայություն


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`