ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-01

Հրդեհների վիճակագրություն

2009 թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 813 հրդեհ` 378 520 566 դրամի նյութական վնասով։ Հրդեհից զոհվել է 16, վնասվածքներ ստացել` 24 մարդ։

2008 թ. նույն ժամանակահատվածի համար վերը նշված տվյալները կազմել են համապատասխանաբար 1125 հրդեհ, 1 876 602 376 դրամի նյութական վնաս, 31 զոհված եւ վնասվածքներ ստացած 55 քաղաքացի։


Այսպիսով, հրդեհների քանակը նվազել է 312 դեպքով (27.7%), իսկ վնասի գումարը` 1 498 081 810 դրամով (79.8%)։ Զոհերի թիվը նվազել է 15-ով (48.4%), իսկ վնասվածք ստացածներինը` 31-ով (56.4%)։ Հրդեհների քանակն աճել է Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում, իսկ նվազել` մյուս բոլոր մարզերում։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հրդեհների քանակի, զոհերի, վնասվածքներ ստացածների եւ հրդեհներից պատճառված նյութական վնասի զգալի նվազումը հիմնականում պայմանավորված է Պետական հրդեհային տեսչության ու նրա տարածքային ստորաբաժանումների արդյունավետ եւ առավել որակյալ աշխատանքով, որոշ չափով էլ` բարենպաստ գարնանային եղանակով (2008 թ. գարնանը հանրապետությունում հաստատված աննախադեպ շոգի համեմատ, ինչի հետեւանքով մեծ թվով հրդեհներ տեղի ունեցան կանաչապատ տարածքներում)։

Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 40-ը խոշոր եւ առավել խոշոր են (նախորդ տարի` 54), դրանցից պատճառված նյութական վնասի գումարը կազմել է 287 296 660 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 75.9%-ն է։ Առավել խոշոր հրդեհներից են` 1) Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Նալբանդյան-1, օժանդակ շինություն` 44 500 000 դրամ։ 2) ք.Երեւան, Բագրատունյաց-70, "Նաիրիտ գործարան" ՓԲԸ` 26 235 840 դրամ։ 3) ք.Երեւան, Իսահակյան 18, "Հայաստանի կույրերի միավորում", շենքի տանիք` 21 030 000 դրամ։ 4) ք.Երեւան, Աթոյան-91 տուն` 16 592 500 դրամ։ 5) ք.Երեւան, Ներսիսյան 10ա, "ԷՓԻՋԻԱՐՄ" ՍՊԸ լաբորատորիա` 11 515 750 դրամ։ 6) Արագածոտնի մարզ, գ. Կոշ, ԲԼԿ, ավտոմեքենա` 11 214 590 դրամ։ 7) Շիրակի մարզ, գ. Բերդաշեն, բնակելի տուն` 12 800 000 դրամ։ 8) ք.Երեւան, Խանջյան 5, "Մանկավարժական համալսարան"` 8 882 608 դրամ։ 9) Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, բնակելի տուն` 8 770 000 դրամ։ 10) Եղեգնաձոր-Երասխ ավտոմայրուղի, "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենա` 8 000 000 դրամ։ 11) ք.Երեւան, Մարգարյան 6, "Ֆոլքսվագեն" մակնիշի ավտոմեքենա` 7 400 000 դրամ։ 12) Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան, բնակելի տուն` 6 700 000 դրամ։ 13) Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ, բնակելի տուն` 6 210 000 դրամ։ 14) Շիրակի մարզ, գ. Եղնաջուր, բնակելի տուն` 6 000 000 դրամ։       

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը` 37.1%, էլեկտրական սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 25.2%, երեխաների խաղալը կրակի հետ` 12.6%, վառարանների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտումը` 6.5%, հրկիզումները` 2.1%, այլ պատճառները` 18.6%։

Զոհերով հրդեհներ են գրանցվել հետեւյալ տարածաշրջաններում` ք.Երեւան` 7, Սյունիք եւ Արագածոտն` երկուական, Շիրակ, Կոտայք, Արմավիր, Լոռի, եւ Տավուշ` մեկական։ Զոհերի գերակշիռ մասը` 12-ը, արձանագրվել է բնակելի հատվածում, իսկ 4-ը` այլ օբյեկտներում։ Զոհվածներից մեկը երեխա է, իսկ 10-ը` տարեցներ (70 տարեկանից բարձր)։

Վնասվածքներով հրդեհներ են գրանցվել հետեւյալ տարածաշրջաններում` Արմավիր` 7, ք.Երեւան` 4, Շիրակ, Տավուշ եւ Արագածոտն` երեքական, Սյունիք` 2, Լոռի եւ Գեղարքունիք` մեկական։ Վնասվածքներ ստացածների մեծ մասը` 13-ը, արձանագրվել է բնակելի հատվածում, 8-ը` ավտոմեքենաներում, իսկ 3-ը` այլ օբյեկտներում։ Վնասվածքներ ստացածներից մեկը երեխա է, իսկ 3-ը` տարեցներ (70 տարեկանից բարձր)։

Դատաքննչական մարմիններ է ուղարկվել 107 հրդեհի նյութ, որոնցից 17-ը` հրկիզումների դեպքերով։ Նշված դեպքերի նյութերով 71-ի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է, 9-ը` կասեցվել, 3-ը` կարճվել  եւ 24-ը վարույթում է։ ՀՀ "Քրեական" եւ "Քրեական դատավարության" օրենսգրքերի պահանջներին համապատասխան կատարվել են հրդեհների հետաքննության աշխատանքներ։

Սերգեյ Հայրապետյան
ՊՀՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ

 


Պետական հրդեհային տեսչությունը հայտնում է


Հրդեհային անվտանգությանը վերաբերող հարցերով անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ապահովելու նպատակով ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Պետական հրդեհային տեսչության պետ Ա.Ղարիբյանի  կարգադրությամբ 2010 թվականի հունվարի 11-ից գործում է թեժ գիծ` 53-04-62 հեռախոսահամարով։ Անցած օրերի ընթացքում Պետական հրդեհային տեսչություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ եւ ստացել համապատասխան մասնագիտական խորհրդատվություն։
Հարգելի քաղաքացիներ. Ձեր  անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաեւ հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ եւ որակյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել վերը նշված հեռախոսահամարով։

Թեժ գիծ
53-04-62

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`