ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

1-01

Ստուգայց խոշոր մշակութային համալիրներում

Պետական հրդեհային տեսչությունը զգոն է


Թատրոններում տեղի ունեցած խոշոր հրդեհների առաջին հիշատակությունները թվագրվում են 1668 թվականով։ Աշխարհի 1500-ից ավելի թատրոններ տուժել են հրդեհից, ընդ որում՝ կեսից ավելին` հիմնահատակ կործանվել։ Վիճակագրական տվյալների համաձայն` 18-20-րդ դարերում մշակութային օբյեկտներում տեղի ունեցած հրդեհները խլել են 12,5 հազար մարդու կյանք։

Մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտների հրդեհային անվտանգությունն ուժեղացնելու, հրդեհների կանխարգելման համար  ԱԻՆ պետական հրդեհային հսկողություն իրականացնող աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների վերացման, հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանումն ապահովող պայմանների ստեղծման եւ հասարակական վայրերի աշխատակիցների հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանումը կազմակերպելու գործը։

ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հարձնարարությամբ, այս շաբաթ Հրդեհային անվտանգության պետական տեսչության աշխատակիցները հետազոտություններ իրականացրեցին Երեւան քաղաքի հասարակական վարերից մի քանիսում, ուր շատ է մարդկանց հոսքը՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մարզահամերգային համալիր, Մատենադարան եւ Ազգային պատկերասրահ։

Սկզբում տեսուչներն այցելեցին Մատենադարան, որտեղ պահվող միջանադարյան մատյանները համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն են, եւ չափազանց կարեւոր է դրանց անվտանգության ապահովումը։ Սկզբում նրանք մտան  Մատենադարանի այն սենյակը, ուր տեղադրված է հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը։

- Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այստեղ կուտակված զանազան վառողունակ իրերին, մասնավորապես` գրքեր, արկղեր, որոնք չի թույլատրվում կուտակել այստեղ։ Դրանք պետք է դուրս բերվեն եւ համապատասխան վայրերում կուտակվեն։ Հիմա մենք մտնելու ենք հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի սենյակ, որն առայժմ չի գործում,- ասում է ԱԻՆ ՀՓԾ ՊՀՏ քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Մանագետները նշում են, որ եթե այս գազային հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգն աշխատեր, ապա Մատենադարանի հակահրդեհային անվտանգությունն ավելի ապահովված կլիներ։ Մատենադարանում ներքին հակահրդեհային հին ջրացանցը չնայած փոխարինվել է նորով, բայց ունի թերություններ։ 

Սերգեյ Հայրապետյանն ասում է, որ նոր հակահրդեհային ներքին ջրացանցի ջրատար խողովակաշարը մոնտաժված է վերելակի անմիջական հարեւանությամբ եւ բարձրանում է մինչեւ վերեւի հարկերը։

- Որպես թերություն պետք է նշեմ, որ սրանք կահավորված չեն համապատասխան հակահրդեհային գույքով, մասնավորապես, փողրակներով եւ դրանք տեղադրված չեն համապատասան արկղերի մեջ,  - ներկայացրեց նա։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Մասնագետները, որպես հակահրդեհային թերություն նշում են նաեւ տարահանման ուղիները` ելքի դռները, որոնք պետք է բացվեն շենքից դեպի դուրս շարժմանը համընթաց, բայց հիմա ճիշտ հակառակն են բացվում։ Պատին փակցված այս ազդարարիչ սարքն էլ չի գործում, քանի որ չգործող հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգի մի մասն է։ Իսկ մյուս սենյակում տեղադրված են հրհեհաշիջման եւ հրդեհ ազդարարող ինքնաշխատ համակարգերի ղեկավարման վահանակները։

Պետական հրդեհային տեսչության աշխատակիցը ցանկություն հայտնեց փորձարկել  հրդեհ ազդարարող համակարգը, սակայն պարզվեց, որ նույնիսկ նրան այնտեղ մտնել եւ համակարգը փորձարկել չի կարելի։

Հովհաննես Սարգսյանը, որը ԱԻՆ ՀՓԾ ՊՀՏ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող բաժնի պետն է, պահանջեց.
- Ես որպես հրդեհային տեսչության աշխատակից, ցանկանում եմ փորձարկել հրդեհ ազդարարող համակարգը։ Մենք տվիչին կմոտենանք, ծխախոտի ծուխը տանք եւ կտեսնենք` համակարգն աշխատու՞մ է, թե՞ ոչ։

Մատենադարանի փոխտնօրեն Էդիկ Դանիելյանը, որն ուղեցկցում էր տեսուչներին, սակայն, հակադարձեց, որ տվիչի ստույգ տեղը հայտնի չէ, եւ ինչ որ պետք է աշխատի` աշխատում է։

- Ամերիկյան սիստեմի է, սա ամերիկացիներն են դրել 15-20 տարի առաջ։ Շարքից դուրս է եկել, փող չկա, ամերիկացիները մեզ փող չեն տալիս։ Ասինքն, հովանավորը չի ուղարկում դետալներ, որ դնես, աշխատի։ 

Հրդեհային տեսչության աշխատակիցը փորձում էր համոզել, որ այս երկու համակարգերը իրար հետ  փոխկապակցված պետք է աշխատեն, եւ միայն հրդեհ ազդարարող համակարգի աշխատանքը լիարժեք չի կարող համարվել,  քանի որ չի գործում «15-20 տարի առաջ տեղադրված հրդեհաշիջման համակարգը»։

ԱԻՆ ՀՓԾ ՊՀՏ տարածքային ստորաբաժանումների գործունեություն համակարգող բաժնի պետ Հովհաննես Սարգսյանը նշեց,
- Այս սարքավորումներն այժմ մետաղի ջարդոնի են վերածվել եւ նպատակին չեն ծառայում։

Պետական հրդեհային տեսչության աշխատակիցների կողմից տնօրինությանը ներկայացվեց կարգադրագիր, ուր նշված են բոլոր թերությունները, որոնք պետք է վերացնել։

Տեսուչների հաջորդ այցը Հայաստանի ազգային պատկերասրահ էր։ Ինչպես Մատենադարանում, այնպես էլ այստեղ հակահրդեհային անվտանգության վերահսկողությունն իրականացնում են ԱԻՆ ՀՓԾ փրկարար ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների  պահպանության բաժնի հրշեջ-հրահանգիչները։  Լինսի հիմնադրամի ներդումների հաշվին տեղադրված ավտոմատ հրդեհաշիջման համակարգը, որը գործում է ածխաթթու գազով եւ ապահովում պահոցների անվտանգությունը, ի տարբերություն Մատենադարանի, նորմալ է գործում։ Բացի հիմնական մասնաշենքից, կազմվել են նաեւ հանրապետության մարզերում գործող  13 մասնաճյուղերի տարհանման սխեմաները։ Պատկերասրահի բակում կան նաեւ հիդրանտներ, որոնք նախատեսված են հրշեջ մեքենաները ջրով լիցքավորելու համար։ Իսկ սրահներում գործում է ահազանգող համակարգ։ Չնայած այս ամենին, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնտեսական գծով փոխտնօրեն Լեւոն Հովհաննիսյանը ներկայացրեց.
- Լինսի հիմնադրամով վերանորոգելուց հետո, տվյալ համակարգը մոնտաժվել է, տեղադրվել է, բայց մինչ օրս մենք չունենք համապատասխան համակարգը սպասարկող մասնագետներ։

Պատկերասրահի տնօրինությունը պատրաստվում է դիմել ԱԻ նախարարին` շենքը ավտոմատ հրդեհաշիջման համակարգը սպասարկող մասնագետներով ապահովելու համար։

Մյուս այցը Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոն էր, որի դահլիճում մոնտաժված էին ահազանգող եւ ջրով  աշխատող հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։ Երկուսն էլ  սարքին վիճակում էին։ Նորմալ գործում էր նաեւ բեմի հակահրդեհային վարագույրը։ Մոտ 10 սանտիմետր հաստությամբ այս վարագույրը հրդեհի դեպքում իջնում է եւ առանձնացնում բեմը դահլիճից։ Սակայն այստեղ էլ մասնագետները բացթողումներ տեսան։

Սերգեյ Հայրապետյանը, նշեց, օրինակ, որ ներքին հրշեջ ծորակներից ոչ բոլորն են կահավորված համապատասխան հրշեջ գույքով, մասնավորապես` փողրակներով։ Կային հրդեհաշիջման սկզբնական միջոցները` կրակմարիչները, դրանցից իհարկե ոմանք ժամկետանց էին, բայց հիմանականում գտնվում էին աշխատունակ վիճակում։ Ընդհանուր առմամբ վիճակը կարելի է գնահատել բարվոք։

Եթե Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հակահրդեհային անվտանգությունը մասնագետները գնահատում են բարվոք, ապա Մարզահամերգային համալիրում նույն մասնագետների կարծիքով վիճակը գերազանց է, չնայած, որ հրդեհային անվտանգության համակարգերի մոնտաժային աշխատանքները դեռ ավարտված չեն։ Այստեղ, ի տարբերություն նախորդների, սեփականատերերն ունեն հրդեհային անվտանգության իրենց աշխատակիցները։

Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնակատար Վահագ Գեւորգյանն ասաց.
- Մենք ունենք մեր սպասարկող անձնակազմը եւ հակահրդեհային ջրային տնտեսություն։ Անձնակազմը պատասխանատու է հակահրդեհային վիճակի համար շենքում, համերգների ժամանակ։  Դրանից կարեւոր բան չկա, որովհետեւ, Աստված չանի, մի բան պատահի, էդքան մարդկանց կյանքի համար պատասխանատու ենք։

Անվտանգության եւ հակահրդեհային համակարգն ամբողջովին փոխելու ու  նորը տեղադրելու համար արդեն մոտ կես միլիոն դոլար է ծախսվել, որը կազմում է   ամբողջ շինարարության վրա ծախսված ընդհանուր գումարի մոտ 10 տոկոսը միայն։

Մշակութային օջախներում տեղի ունեցած հրեհների տխուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ թատրոնների հրդեհները մարելը շատ բարդ գործ է։ Շինություններին  հասցված նյությական վնասի, դրանք վերականգնելու վրա ծախսած լրացուցիչ գումարների մասին էլ կարելի է երկար խոսել, բայց ամենակարեւորը հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների առաջացումը վերացնելն ու զգոնությունը պահպանելն է։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`