ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն 17mc/R/h
Հարաբերական խոնավություն 63%
Մթնոլորտային ճնշում 667 մմ
Գեոմագնիսական դաշտ STABILE
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
+17 C +31 C
www.meteo.am

1-01

Առաջին հրշեջ - շարժասանդուղքը

1766 թ. ապրիլի 8-ին` 244 տարի առաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատենտավորվեց աշխարհում առաջին հրշեջ-շարժասանդուղքը։ Այս հայտնագործության նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ մի անգամ չէ, որ այն մարդկային կյանքեր է փրկել։

Առաջին պատենտավորված շարժասանդուղքը 10 մ-ից մի քիչ պակաս էր, իսկ 1892թ.  Ռուսաստան բերված առաջին շարժասանդուղքի բարձրությունն արդեն 27մ էր։  Մեր օրերում, հրդեհաշիջման ժամանակ կիրառված շարժասանդուղքի ռեկորդային բարձրությունը 88 մ է եղել։

Ընդհանրապես, հրդեհաշիջման ժամանակ օգտագործվող աստիճանները երկու խմբի են բաժանվում. առաջինները նրանց համար են, ովքեր պայքարում են կրակի դեմ, այսինքն` հրշեջների, իսկ երկրորդ խմբի շարժասանդուղքները տուժածների համար են, այսինքն նրանց, ում փրկում են։

Պրոֆեսիոնալ հրշեջ-շարժասանդուղքները նախատեսված են հրշեջներին մի քանի հարկ վերեւ բարձրացնելու համար։ Դրանք լինում են եռարմունկ, եւ ծալվում են, ինչպես ավտոմատ շարժասանդուղքները, որոնք ամրացվում են փրկարար մեքենայի կտուրին։

Այդպիսի ավտոսանդուղքները նախատեսված են մարդկանց բարձր հարկերի բռնկման օջախներից դուրս բերելու համար։ Կառավարումն իրականացվում է հիմնական վահանակի, ինչպես նաեւ աստիճանի եզրին ամրացված "օրորոցի" վահանակի օգնությամբ։

Կարելի է վստահաբար ասել, որ հրշեջ-շարժասանդուղքի հայտնագործումը ոչ միայն հեշտացրել է հրշեջ-փրկարարների աշխատանքը, այլեւ օգնել է բազմաթիվ կյանքեր փրկել։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է


Գործընկերներ

Թեժ գիծ`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի անմիջական հսկողության տակ

Բնակչության պահանջներին, մտահոգություններին ու բողոքներին օպերատիվ արձագանքելու, համակարգի ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները լսելի դարձնելու, ինչպես նաեւ հասարակության հետ կապերն առավել սերտ, գործուն եւ արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստեղծվել է նախարարի անմիջական հսկողության տակ գործող թեժ գիծ։

Հեռախոս` 24 24 22, 56 76 56
Էլ. փոստ` mes@ema.am

 

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

1-01
1-12
1-03
հարեւաններին
հարազատներին

Վեբկայքը`
Վեբկայքը ստեղծվել է ՄԱԶԾ "Աղետների նախապատրաստվածության և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում" Ծրագրի միջոցներով: